Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով Գևորգ Մինասյանը նշանակվել է ավագ քննիչի պաշտոնակատար

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ստորագրել է հրաման Գևորգ Մինասյանին Հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչի պաշտոնակատար նշանակելու մասին: Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից:

Համաձայն սեպտեմբերի 5-ին ստորագրված հրամանի՝ Գևորգ Համլետի Մինասյանին նշանակել  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչի պաշտոնակատար սեպտեմբերի 8-ից:

 

Հրամանը ստորագրվել է՝ հիմք ընդունելով Գ. Մինասյանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 2-ի դիմումը և ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 16-րդ հոդվածի 6-րդ, 14-րդ, 20-րդ հոդվածի 2-րդ մասով։

Հրամանով հանձնարարվել է սահմանված կարգով սահմանել Գ․ Մինասյանի դրույքաչափը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել