Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների կողմից իրականացված համապատասխան միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 8-ին Սիսիանի բաժին է ներկայացել Սիսիանի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ, որը հուլիսի 26-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: