Տղամարդը վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է արել․ հրապարակվել է դատավճիռը

Ավետիք Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համաձայն չլինելով ՀՀ կառավարության կողմից վարած քաղաքականությանը, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ 2025 թվականի ապրիլի 11-ին, իր ֆեյսբուքյան էջի միջոցով վարչապետի նկատմամբ կատարել է քաղաքական հայացքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչ:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել հունիսի 23-ին և մակագրվել դատավոր Վարդան Հարությունյանին։ Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նշվում է, որ 66-ամյա տղամարդը ֆեյսբուքյան իր օգտահաշվով անձնական հանգամանքներով պայմանավորված՝ վարչապետի նկատմամբ կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու վերաբերյալ մեկնաբանություն։

Դատարանը վճռել է Ավետիք Մ․-ին մեղավոր ճանաչել է Քրեական օրենսգրքով նախատեսված արարքում և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել հանրային աշխատանքներ՝ 100 ժամ տևողությամբ:

Դատական ակտը հրապարակվել է հուլիսի 1-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել