Ֆինանսական օգուտ, ոչ կենդանի շփում, տարբեր շրջանակների ներգրավում՝ թմրամիջոցների իրացման համար․ փաստաբան Աբգար Պողոսյանը՝ իրավական խնդիրների մասին

Թմրամիջոցների իրացման, տարածման և օգտագործման հետ կապված հանցատեսակներն այժմ աճում են, ինչին զուգահեռ իրավապահ մարմինները չեն կարողանում արդյունավետ աշխատանք տանել։ Նրանք հիմնականում հայտնաբերում են հանցավոր շղթայում նվազ դեր ունեցող և թմրամիջոցային թաքստոցներ տեղադրող անձնանց։

Սա արդիական խնդիր է, որի վերաբերյալ Iravaban.net-ի հետ զրույցում խոսել է փաստաբան Աբգար Պողոսյանը՝ մատնանշելով այն իրավական բացերը, որոնք օրենսդրությամբ չեն կարգավորվում և տարածվում են տարբեր իրավիճակներում գտնվող անձանց վրա։

«Ցուցանիշի ցածր լինելը պայմանավորված է նրանով, որ տվյալ հանցատեսակը հիմնականում կատարվում է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով։ Այն անձինք, որոնք բարձր դեր ունեն, նրանք երբևէ կենդանի շփում չեն ունենում թե՛ գնորդի, թե՛ թմրամիջոցային թաքստոցներ տեղադրող անձանց հետ»,-ասաց Աբգար Պողոսյանը։

Փաստաբանի կարծիքով՝ պետությունը արժանի ձևով չի զբաղվում անձանց վերասոցիալականացման և նրանց առողջ հասարակություն վերադարձնելու ուղղությամբ, և որևէ կոնկրետ ծրագիր չի մշակվում, խնդիրները մնում են «թղթի վրա գրված»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել