Սեպտեմբերի 8-ին Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ Արտաշատ քաղաքի Փափազյան փողոցից որովայնի կտրած-ծակած վերքով «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Եղեգնավան գյուղի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
«Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին:
Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 8-ին Փափազյան փողոցում երեք երիտասարդ անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Արտաշատի բնակիչ 28-ամյա երիտասարդի հետ, հասցրել փոխադարձ հարվածներ։
Այդ ընթացքում էլ 28-ամյա երիտասարդն իր մոտ եղած խոհանոցային դանակով հարվածել է 34-ամյա երիտասարդի որովայնին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վիճաբանությանը մասնակից երիտասարդները ձերբակալվել են։
Ձեռնարկվում են միջոցներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Հանգամանքները պարզվում են»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: