Ոսկյա իրեր, 235,000 դոլար կանխիկ գումար․ դատավոր Մարինա Տաշչյանի և ամուսնու գույքի և եկամուտների հայտարարագիրը

Iravaban.net-ը ներկայացնում է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մարինա Տաշչյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը։

Դատավորը բնակվում է ամուսնու և երկու անչափահաս որդիներիներ հետ։

Անշարժ գույք

Մարինա Տաշչյանը Ավան վարչական շրջանում ունի միանձնյա սեփականության իրավունքով տնօրինվող ավտոկայանատեղի, որը ձեռք է բերել 2020 թվականին։

Նույն վարչական շրջանում ունի նաև բնակարան՝ միանձնյա սեփականության իրավունքով, որը կրկին ձեռք է բերվել 2016 թվականին։

 Տրանսպորտի միջոց

2014 թվականին դատավորը գնել է Toyota մակնիշի ավտոմեքենա՝ թողարկված 2011 թվականին։

2019 թվականին գնել է MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա՝ թողարկված 2011 թվականին։

Նրա կողմից փաստացի տիրապետման տակ է գտնվել նաև 2013 թվականին թողարկված MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։

 Տվյալ տարվա սկզբում առկա՝ չորս միլիոն ՀՀ դրամ (դրան համարժեք արտարժույթ) կամ ավելի բարձր արժեք ունեցող գույք (թանկարժեք գույք)

Դատական իշխանության ներկայացուցիչը 2005 թվականին նվիրատվություն է ստացել ոսկյա իրեր, որոնց արժեքը կազմել է  40,000 դոլար։

 Բանկային հաշիվների մնացորդներ 

Բանկերից մեկում տվյալ տարվա սկզբում առկա գումարի չափը կազմել է  12,622 դրամ, որը տարվա վերջում դարձել է 299,000 դրամ։

Ունեցել է նաև 193,400 դրամ և 38 դոլար, որոնք տարվա վերջում կազմել են համապատասխանաբար՝  387,000 դրամ և 93 դոլար։

Կանխիկ դրամ

Տվյալ տարվա սկզբում առկա կանխիկ դրամի չափը կազմել է 235,000 դոլար, 14,000,000 դրամ և 9,000 եվրո։ Հաշվետու տարվա վերջում դրանք կազմել են համապատասխանաբար՝ 232,000 դոլար, 13,000,000 դրամ և  8,500 եվրո։

Հաշվետու տարվա եկամուտներ

Դատավորը ՊԵԿ-ից ստացել է եկամտային հարկի վերադարձ՝ 1,430,270 դրամի չափով։

ԲԴԽ-ից ստացել է աշխատավարձ՝ 10,657,054 դրամի չափով։

Ընդհանուր եկամտի չափը կազմել է 12,087,324 դրամ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ

Վարկի մայր գումարի մնացորդի չափը կազմել է 13,845,775 դրամ։

Ներկայացնում ենք նաև դատավորի ամուսնու՝ Արմեն Սարգսյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը։

Անշարժ գույք

Արմեն Սարգսյանը 2007 թվականին նվիրատվություն է ստացել անհատական բնակելի տուն՝ միանձնա սեփականության իրավունքով։ Տունը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում։

2020 թվականին Ավան վարչական շրջանում ձեռք է բերել ավտոկայանատեղի՝ միանձնյա սեփականության իրավունքով։

Նրա կողմից փաստացի տիրապետման տակ է գտնվել Ավանում գտնվող բնակարան։

Հայտարարատուի կողմից տվյալ տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետվող տրանսպորտի միջոց կամ հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտի միջոց, կամ տրանսպորտի միջոց, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն

Նման կարգավիճակով հայտարարագրված է 2011 թվականին թողարկված MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։

Բանկային հաշիվների մնացորդներ

Տվյալ տարվա սկզբում առկա դրամական միջոցի գումարը կազմել է 184,000 և 173,000 դրամ։ Դրանք տարվա վերջում կազմել են համապատասխանաբար՝ 142,000 և 173,000 դրամ։

Կանխիկ դրամ

Տվյալ տարվա վերջում առկա կանխիկ դրամը կազմել է 20,000,000 դրամ։

Հաշվետու տարվա եկամուտներ

ՆԳՆ կրթահամալիրից ստացել է եկամուտ՝ 129,000 դրամի չափով։

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ից ևս եկամուտ է ստացել՝ 609,732 դրամի չափով։

Ընդհանուր եկամտի չափը կազմել է  738,732 դրամ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ

Վարկի մայր գումարի մնացորդի չափը կազմել է 1,399,202 դրամ։

Նշենք, որ Արմեն Սարգսյանը մինչև 2024 թվականի նոյեմբերը զբաղեցրել է Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետի պաշտոնը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել