Պատահարի վայրը ազատելու համար տրվում է 20 րոպե. ՆԳՆ նոր որոշումը

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել ՆԳՆ նոր կարգավորումը՝ ճանապարհային երթևեկության վերաբերյալ:

Համաձայն դրա՝ եթե 2 մեքենայի վթարի դեպքում վարորդները չունեն վեճ մեղավորության վերաբերյալ և որոշել են լրացնել համաձայնեցման հայտարարագիր, ինչպես նաև մեքենաները չունեն շահագործումն արգելող տեխնիկական անսարքություն, ապա պարտադիր է 20 րոպեում ազատել պատահարի վայրը:

Հակառակ դեպքում՝ կիրառվելու է 30 հազար դրամ տուգանք:

ՆԳՆ սոցիալական էջերում արված մեկնաբանությունից iravaban.net-ը նաև տեղեկանում է, որ օրենքի փոփոխությունը վերաբերում է միայն համաձայնեցված հայտարարագիր լրացնելուն, որի դեպքում թե նախկին և թե գործող կարգավորումներով պարեկային ծառայողը պատահարի վայր չի ժամանում։ Այդ մասով փոփոխություն տեղի չի ունեցել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել