Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ես ու Շանթն իրար կպաշտպանենք». Շանթ Հարությունյանն ու ընկերը հրաժարվեցին պաշտպանից

Քիչ առաջ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվեց Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատականն նիստը:

Այսօրվա դատական նիստը սկսեց կես ժամ ուշացումով, քանի որ Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դատարանին տեղյակ էր պահել, որ մի փոքր կուշանա: Շանթ Հարությունյանը նշեց, որ ինքը ցանկանում է հրաժարվել իր պաշտպանից, քանի որ վերջինս արձակուրդում գտնվելու պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստերին:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Շանթ Հարությունյանը կարող է ներգրավել մեկ այլ պաշտպան, ով Ինեսսա Պետրոսյանի բացակայության ժամանակ կներկայացնի իր շահերը, սակայն Շանթ Հարությունյանը նշեց, որ ցանկանում է իր շահերը պաշտպանել ինքնուրույն:

Ինեսսա Պետրոսյանից հրաժարվեց նաև ամբաստանյալ Վարդան Վարդանյանը. «Ես ու Շանթն իրար կպաշտպանենք»:

Ինեսսա Պետրոսյանը նաև Շահեն Հարությունյանի պաշտպանն է, քանի որ վերջինս անչափահաս է չի կարող սեփական շահերն ինքնուրույն ներկայացնել, Շանթ Հարությունյանի խնդրանքով, դատարանը որոշում կայացրեց Արա Զաքարյանին ներգրավել որպես Շահեն Հարությունյանի պաշտպան մինչև Ինեսսա Պետրոսյանի վերադարձը:

Այս պահին դատարանը հարցաքննում է գործով տուժող, ոստիկան Գեղամ Խաչատրյանին:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել