Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ներկայացրել է 2023 թվականի գույքերի և եկամուտների հայտարարագիրը։
Անշարժ գույք
Միանձնյա սեփականության իրավունքով ձեռք բերված նոր կառուցված շինություն, որը Առուշանյանը գնել է 2019 թվականին։
Արտադրական նշանակության շինություն, որը ձեռք է բերվել 2017 թվականին։
Հայտարարագրված են 2 հողամաս, որոնք ձեռք են բերվել 2017 և 2019 թվականներին։ 2019 թվականին ձեռք բերված հողամասը նվիրատվություն է։
Բոլոր շինությունները գտնվում են Գորիս համայնքում։
Տրանսպորտային միջոց
Առուշանյանը հայտարարագրել է 1 տրանսպորտային միջոց ՝ 1930 թվականին թողարկված ZIL մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2016 թվականին։
Բանկային հաշիվների մնացորդներ
Բանկերից մեկում տարվա սկզբում առկա է եղել 334,248 դրամ գումար։ Տարվա վերջում այդ գումարը կազմել է 268,487 դրամ։
Կանխիկ գումար
Տարվա սկզբում կանխիկ գումարի չափը կազմել է 210,000,000 դրամ, 300,000 դոլար, 100,000 եվրո։ Տարվա վերջում դրանք կազմել են համապատասխանաբար 210,000,000 դրամ, 300,000 դրամ, 100,000 դրամ։
Հաշվետու տարվա եկամուտներ
Գորիսի համայնքապետարանից Առուշ Առուշանյանը ստացել է աշխատանքի վարձատրության դիմաց տրվող վճար՝ 2,778,495 դրամի չափով։
Նշենք, որ 2021թ․-ի հայտարարագրում Առուշ Առուշանյանը եղել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ։
Արդեն 2022 և 2023թ․-ի հայտարարագրերում այդ նշումը բացակայում է։