Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակելու համար առաջարկվել է Սուրեն Խաչատրյանի թեկնածությունը

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար ՀՀ նախագահին է առաջարկվել Սուրեն Խաչատրյանի թեկնածությունը։

ԲԴԽ-ն դռնփակ նիստում նման որոշում է կայացրել սեպտեմբերին 2-ին։ Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է՝

  1. Հանրապետության նախագահին առաջարկել Սուրեն Երվանդի Խաչատրյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
  2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Սուրեն Երվանդի Խաչատրյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի ցուցակից, ինչպես նաև Սուրեն Երվանդի Խաչատրյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

                                                                                

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել