Սրբուհի Գալյանը կգործուղվի Ֆրանսիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին Ֆրանսիա գործուղելու մասին։

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի
Գալյանին 2025 թվականի հոկտեմբերի 20-22-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ Եվրոպայի խորհրդի «Բիզնեսը և մարդու իրավունքները»
թեմայով համաժողովին և ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Սրբուհի Գալյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի
միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել