Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականներ բերման են ենթարվել։ Iravaban.net-ը խոսել է Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ։
«Մկրտիչ Սրբազանին և 5 քահանաների, Արագածոտնի թեմից, բերման են ենթարկել՝ առանց համապատասխան ծանուցման։ Քահանաները զրկված են եղել իրավաբանի ծառայությունից։ Քահանաները գտնվում են Քննչական կոմիտեում, իսկ Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրը մենք ևս չգիտենք, փորձում ենք պարզել»,-ասաց Տեր Եսայի քահանան։