Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվեց

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվեց։ Դատական նիստը կշարունակվի այսօր՝ ժամը 15։00-ին: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Կարապետյանի սոցիալական էջից։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում էր գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի կալանավորման միջնորդության երկարացման հարցը:

Կալանքի երկարացման գործը քննում էր հակակոռուպցիոն դատարան դատավոր Վահե Դոլմազյանը:

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Բարերարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել