ՀՀ քննչական կոմիտեն արձագանքել է Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու մասին լուրերին

ՀՀ քննչական կոմիտեն արձագանքել է Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու մասին լուրերին։

Iravaban.net-ը ՔԿ-ից տեղեկանում է՝ «Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ: Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ»:

Թե ում տանն են անցկացվել խուզարկություններ կամ արդյո՞ք կան ձեռբակալված անձինք, Քննչական կոմիտեից տեղեկություններ դեռևս չեն հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել