Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել և մեղադրանք ներկայացվել օրինական հավաքներին մասնակցությունը խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև ընտրական քվեարկության արդյունքների վրա ազդելու համար։ Այդ մասին քիչ առաջ հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Մենք հանդիպեցինք Մկրտիչ Սրբազանին, պարզվեց` ի սկզբանե այստեղ է նա բերվել, սակայն նրա հետ որևէ շփման հնարավորություն չէին տվել: Նրա նկատմամբ հարուցված մեղադրանքները շինծու են, քանի որ այս ամենը հակաեկեղեցական շարժման շրջանակում է»,- լրագրողներին ասել է փաստաբանը։
Նրա խոսքով` Սրբազանին տանելու են կալանքի ու նրա նկատմամբ անելու են այն, ինչ արեցին մյուս Սրբազանների նկատմամբ։