Եպիսկոպոս Պռոշյանի կալանքի հարցը կքննի դատավոր Կարեն Ֆարխոյանը

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1)՝ 16.10.2025թ. ժամը 00:30-ին (գիշերը 12:30): Դատավորը Կարեն Ֆարխոյանն է: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից։

Հիշեցնենք, որ Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է Նախկին քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը)»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել