Հոկտեմբերի 15-ին Պենտագոնում հանդիպել եմ ԱՄՆ պատերազմի քարտուղարի քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Կոլբիի հետ: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՊՆ-ից։
«Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Սարգսյանը։
Քննարկել ենք պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցության ներկա ընթացքին և երկարաժամկետ, ինստիտուցիոնալ ծրագրերի նախաձեռնմանն առնչվող հարցեր։
Վերահաստատել ենք պաշտպանության ոլորտում գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը՝ ընդգծելով ԱՄՆ ստանձնած կարևոր դերը տարածաշրջանում կայուն և տևական անվտանգության հաստատման գործընթացում:
Անդրադարձել ենք նաև ռազմական կրթության և պաշտպանական բարեփոխումների ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի»,- հայտնել է Պաշտպանության նախարարը»,-նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։