Պաշտպանական կողմն իր դիրքորոշումները ներկայացրել է. մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի դռնփակ դատական նիստից

Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետի երկարաձգման հարցի քննության ընթացքում ավարտվել է պաշտպանական կողմի դիրքորոշումների ներկայացումը։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա փաստաբաններից Արամ Վարդևանյանը։

«Եթե ունենանք ողջամիտ հնարավորություն իրական իրավաբանության, արդարադատության, միանշանակ է, որ այս միջնորդությունը պետք է մերժվի։ Մեր ակնկալիքի նշաձողը բավականին ցածր է, մենք չենք ուզում 100 տոկոս ծավալի իրավաբանություն, որովհետև միամտություն կլինի կարծել, որ մենք դա կարող ենք ունենալ այսօրվա պայմաններում: Մի բան շատ հստակ է, որ ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը, աջակցությունը շատ կարևոր է։ Փուլային իմաստով հիմա դատարանը հարցեր է տալու մեզ»,– նշեց Վարդևանյանը։»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Բարերարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել