210 մլն դրամ, 300,000 դոլար կանխիկ գումար, 1930թ․-ին թողարկված ZIL․ Առուշ Առուշանյանի 2023-ի գույքերն ու եկամուտները

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ներկայացրել է 2023 թվականի գույքերի և եկամուտների հայտարարագիրը։

Անշարժ գույք

Միանձնյա սեփականության իրավունքով ձեռք բերված նոր կառուցված շինություն, որը Առուշանյանը գնել է 2019 թվականին։

Արտադրական նշանակության շինություն, որը ձեռք է բերվել 2017 թվականին։

Հայտարարագրված են 2 հողամաս, որոնք ձեռք են բերվել 2017 և 2019 թվականներին։ 2019 թվականին ձեռք բերված հողամասը նվիրատվություն է։

Բոլոր շինությունները գտնվում են Գորիս համայնքում։

Տրանսպորտային միջոց

Առուշանյանը հայտարարագրել է 1 տրանսպորտային միջոց ՝ 1930 թվականին թողարկված ZIL մակնիշի ավտոմեքենա, որը գնել է  2016 թվականին։

Բանկային հաշիվների մնացորդներ

Բանկերից մեկում տարվա սկզբում առկա է եղել 334,248 դրամ գումար։ Տարվա վերջում այդ գումարը կազմել է 268,487 դրամ։

Կանխիկ գումար

Տարվա սկզբում կանխիկ գումարի չափը կազմել է 210,000,000 դրամ, 300,000 դոլար, 100,000 եվրո։ Տարվա վերջում դրանք կազմել են համապատասխանաբար  210,000,000 դրամ, 300,000 դրամ, 100,000 դրամ։

Հաշվետու տարվա եկամուտներ

Գորիսի համայնքապետարանից Առուշ Առուշանյանը ստացել է աշխատանքի վարձատրության դիմաց տրվող վճար՝  2,778,495 դրամի չափով։

Նշենք, որ 2021թ․-ի հայտարարագրում Առուշ Առուշանյանը եղել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ։ 

Արդեն 2022 և 2023թ․-ի հայտարարագրերում այդ նշումը բացակայում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել