Սեպտեմբերի 4-ին, Երևանի ժամանակով ժամը 11:10-ից հայաստանյան օգտատերերի կողմից համացանցում նկատված խնդիրները կրել են տարածաշրջանային բնույթ և պայմանավորված են եղել Google ընկերության կողմից մատուցվող ծառայությունների խափանմամբ:
Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։
«Հարկ է նշել, որ ըստ Google-ի տարածած տեղեկատվության՝ խնդրին բախվել է ավելի քան 50 երկիր»,-ասված է հաղորդագրության մեջ: