Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Այսօր` սեպտեմբերի 4-ին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։

Դեսպան Կոպիրկինը ջերմորեն շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ կայուն համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք կարևոր միջպետական իրավական հարցերի: Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն ու ՌԴ դեսպանը երկուստեք կարևորել են քննարկումների ու տարբեր ձևաչափերով կարծիքների փոխանակման շարունակականությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել