Սոնա Մնացականյանի հայրը դատարանում 10 միլիոն դրամ պահանջեց

«Պետք է նաև անցորդների նկատմամբ կարողանան անվտանգություն ապահովել, անցորդները ՀՀ քաղաքացի՞ չեն, որ անվտանգություն ապահովեն: Ի՞նչ է նշանակում անվտանգությունից ելնելով»,-այս մասին լրագրողների հետ զրույցում, դատական նիստից հետո, ասել է վրաերթի հետևանքով մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հայրը՝ անդրադառնալով շարասյան արագ ընթացքին:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Մնացական Մնացականյանը նշել է, որ Փաշինյանը ցավակցել է, իրենից ներողություն է խնդրել, բայց իր վերջին ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե իրեն տեղափոխող «տրանսպորտային միջոցն» է վրաերթի ենթարկել աղջկան՝ այդ մոտեցումը չի ընդունում:

Անդրադառնալով ամբաստանյալի փաստաբանի այն արտահայտությանը, թե Սոնա Մնացականյանը դիտավորյալ չի հեռացել տարածքից՝ իրականացնելով քաղաքական ակցիա, Մնացական Մնացականյանը պատասխանում է․ «Ընդունված արտահայտություն կա՝ փաստաբանն ամեն եղանակով կարող է պաշտպանել իր մեղադրյալին, բայց բարոյական նորմերի մասին չեմ ասում, փաստաբանն այդ նորմերը շրջանցել է, հաշվի չի առել։ Դուք ինքներդ դատեք, յոթ ամսական հղին կարո՞ղ է գնար ինքնուրույն քաղաքական ակցիա աներ, մանավանդ իմ աղջիկը, որ Հայաստան նոր էր եկել, դրսում էր աշխատում: Ի՞նչ քաղաքական ակցիա: Քաղաքականն այն է, որ աղջիկս հավատալով Հայաստանում կատարող փոփոխություններին, Դանիայի նման երկիրը թողեց, եկավ Հայաստան դուստր ձեռնարկություն բացեց»։

Նա, փոխհատուցման համար, դատարանում պահանջեց 10 մլն դրամ՝ հուշաքարի և գերեզմանի վերանորոգման աշխատանքների համար:

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք տուժող կողմը գոհ է դատական ընթացքին, Մնացականյանը պատասխանեց՝ դեռևս գոհ եմ, մի քանի անգամ տուժողի դատապաշտպանի հետ կապված անհիմն ձևով հետաձգվել են դատական ակտերը, ինձ թվում է անում են, որ ժամանակ շահեն, հինգ տարին լրանա, վաղեմության ժամկետը անցնի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել