Կառավարությունը հաստատել է ապրանքաշրջանառության նոր հսկողության մեխանիզմ

Կառավարության հերթական նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի ներկայացրած նախագիծը հավանության է արժանացել:

Նախաձեռնության նպատակն է ապահովել դրոշմավորման ծածկագրով ապրանքի շրջանառության ամբողջ շղթայի նկատմամբ հետագծելիությունը: Առաջարկվում է սահմանել հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում ներառելու դեպքերը, կարգը և ժամկետները։

2026 թվականի հունվարի 1-ից ալկոհոլի և ծխախոտի շարժի մասին տեղեկատվությունը կարտացոլվի հաշվարկային փաստաթղթերում:

Այս մեխանիզմը Պետական եկամուտների կոմիտեին հնարավորություն կտա հետևել ապրանքաշրջանառության բոլոր փուլերին՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վերջնական սպառում, ինչպես նաև կկրճատվի ստվերը:

Կառավարությունը նախատեսում է բոլոր գործընթացները՝ վճարումները, ՀԴՄ–ի ֆիքսումները, ապրանքաշրջանառությունը և հաշվապահությունը միավորել մեկ համակարգում:

ՊԵԿ-ի այս նախաձեռնությամբ բիզնեսը հնարավորություն կունենա աշխատանքը կատարել ավելի հեշտ և արագ՝ առանց կրկնվող գործողությունների։ Տնտեսվարողները, նույնպես, կկարողանան իրական ժամանակում տեսնել իրենց ապրանքների շարժը և պաշարները, կձևավորվի նոր գործիք՝ վիրտուալ պահեստ, որը կօգնի ճիշտ կազմակերպել արտադրությունն ու վաճառքը, ինչպես նաև կարողանան ավելի լավ պլանավորել մարքեթինգային գործընթացները և բարելավել իրենց գործունեությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել