Արգամ Ռաֆաելյանը նշանակվել է ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետ

Արգամ Ռաֆաելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետ։

Արգամ Աղասի Ռաֆաելյանի կենսագրությունը

Ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 23-ին Լոռու մարզի Մեծավան գյուղում:

Աշխատանքային գործունեություն

I-II.2025թ. – ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության ՀԿԳ քննիչ,
2021-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետ,
2014-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ։

Կրթություն

2014 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։

Պարգևներ

Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

2008-2010թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Ամուսնացած է ունի երեք երեխա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել