«Ստեղծագործելու համար ոչ մի պայման պետք չէ»․ նկարիչ, քանդակագործ Տրդատ Գալստյանը

Բուզանդ 3/1 հասցեում բացվել է նկարիչ, քանդակագործ Տրդատ Գալստյանի անհատական ցուցահանեսը։

Երտասարդ ստեղծագործողն ասում է, որ ինքը ծառից հեռու չի ընկել, քանի որ ծնվել է արվեստագետների ընտանիքում։ Ասում է, որ ստեղծագործելը հաճելի է, իրեն դա դուր է գալիս։

«Կարևոր չէ՝ դու վաճառում ես քո ստեղծագործությունները, թե ոչ։ Կարևոր է, որ դու պրոցեսի մեջ ես, որ նոր բան ես ստեղծում ու ցույց տալիս մարդկանց։ Պետք է պահը գա, մի կայծ լինի, սկսես մի բան անել։ Ցանկացած դրվագից նոր մտքեր կարող են գալ»,-ասաց նա։

Ստեղծագործելու համար նրան անհրաժեշտ է երաժշտություն, բարձր առաստաղով տարածք, սուրճ և կավ կամ այլ նյութեր։

Ցուցահանդեսի մուտքն ազատ է, այն կտևի մինչև սեպտեմբերի 10-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել