«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկից հայտնում են․
«Սիրելի երևանցիներ,
Մեր սիրելի քաղաքը փոփոխվում է ամեն օր, և այսօր մենք հպարտությամբ ենք հայտարարում աղբամանների փոխարինման նոր ծրագրի մեկնարկի մասին:
Երևանի բոլոր համայնքներում հին, մաշված աղբամաններն աստիճանաբար փոխարինվում են նոր աղբամաններով:
Մեր նպատակը պարզ է՝
-Մաքուր փողոցներ
-Առողջ միջավայր
-Գեղեցիկ Երևան
Հոգանք մեր Երևանի մաքրության մասին»: