«Հաջորդ տարի հնարավորություն կունենանք լիարժեք ապահովելու խոշտանգման զոհերի հոգեբանական աջակցության տրամադրման ծավալը»․ Աննա Կարապետյան

Խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարը մեկն է ՄԻՊ ազգային ռազմավարության այն ուղղություններից, որոնք հասցեագրվել են 2023-2025 թթ․ գործողությունների ծրագրով։ Դրա շրջանակներում նախատեսվել են ինչպես վերապատրաստւմների, այնպես էլ հանրության լայն շերտերի իրազեկվածության բարձրացմանն ուղղված քայլեր։ Iravaban.net-ի հետ զրույցում Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ներկայացրեց իրենց կողմից կատարված գործողությունների մասին։

«Գործողությունների ծրագրում նախատեսված է մեկ գործողություն, որն ուղղված է խոշտանգման զոհերի աջակցության կենտրոնների ստեղծմանը, պիտի նշեմ, որ միջազգային գործընկերների հետ համատեղ այս պահին արդեն ուսումնասիրությունն արվել է, և մի մոդել է ընտրվել, որը ենթադրելու է ծառայությունների պատվիրակում»,-նշեց նա։

Կարապետյանի խոսքով՝ ՀՀ-ի ջանքերը գնահատվել են ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի կողմից, որը բավական դրական է գնահատել պետության կողմից որդեգրած քաղաքականությունը՝ դրան զուգահեռ մի շարք նոր հանձնարարականներ փոխանցելով իրավասու մարմիններին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել