Աշխեն Ալեքսանյանը քրեորեն պատժելի որևէ արարք չի կատարել․Աբգար Պողոսյանը պետական դավաճանության հատկանիշներով գործի մասին

Հոկտեմբերի 2-ին ՀՀ քննչական կոմիտեն  տեղեկացրեց, որ պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանի գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան։  Iravaban.net-ը բացառիկ հարցազրույց է անցկացրել մեղադրյալի պաշտպան Աբգար Պողոսյանի հետ։

Պողոսյանի խոսքով՝ այս վարույթով բոլոր ապացույցները անօրինական և անթույլատրելին են։

Մանրամասները տեսանյութում։

 

Հիշեցնենք․ որ Աշխեն  Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի փետրվարի 14-ից համացանցային շփումների միջոցով ծանոթացել, այնուհետև արտերկրում անձնական հանդիպումների ժամանակ հավաքագրվել է ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցիչ Շոթա Իվանիշվիլի տվյալներով հանդես եկող անձի կողմից և, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական գործառությունների համակարգման վարչության արտաքին քաղաքականության փոխգործակցության ապահովման և դիվանագիտական առանձին գործառությունների համակարգման բաժնի 3-րդ քարտուղարի պաշտոնը, ի պաշտոնե հասանելիություն ունենալով առնչվելու ՀՀ ԱԳՆ «MulberryGroupware 2.0» համակարգով իրականացվող ողջ փաստաթղթաշրջանառությանը, լրտեսության, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ «MulberryGroupware 2.0» համակարգով իրականացվող ողջ փաստաթղթաշրջանառությանը ծանոթանալու համար պայման ստեղծելու եղանակներով, ընդհանուրը 34.000 եվրո գումարի դիմաց Շոթա Իվանիշվիլի տվյալներով հանդես եկող անձին է հանձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգությանը սպառնացող տվյալներ:

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել