«Թմրամիջոցների տարածման հիմնական եղանակը շարունակում է մնալ տելեգրամ ալիքների միջոցով իրացումը»․ փաստաբան Աբգար Պողոսյան

Ի՞նչ խնդիրների է հանգեցնում մեր երկրում թմրամիջոցների տարբեր տեսակների ներմուծումն ու արագ տարածումը, պետությունն ու իրավապահ մարմիններն ի՞նչ քայլեր պետք է նախաձեռնեն կանխարգելիչ գործողություններ իրականացնելու համար։

Iravaban.net-ի հետ զրույցում փաստաբան Աբգար Պողոսյանը նշեց՝ եթե նախկինում բնական ծագման թմրամիջոցներն էին տարածված, հիմա պատկերն այլ է, սինթետիկ թմրամիջոցները ևս մեծ տարածում ունեն, առավելապես՝ մետանֆետամին տեսակի թմրամիջոցը։

Նրա խոսքով՝ այժմ որևէ վիճակագրական տվյալ չկա, որով կարելի է հասկանալ՝ քանի տոկոսն է արտադրվում Հայաստանում ու քանիսն է ներկրվում․ «Առյուծի բաժինը մանավանդ սինթետիկ տեսակի թմրամիջոցների, ներկրվում է արտերկրից, հիմնական ուղին Իրանն է։ Կա նաև մեկ այլ տարբերակ, օրինակ՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից ներկրումը տեղի է ունենում փոստային առաքանու միջոցով, ինչը հայտնաբերման տեսանկյունից ավելի էֆեկտիվ է։ Լինում են դեպքեր, երբ բեռնատարի վարորդն անգամ չի էլ իմանում, որ իր մեքենային ամրացված է մեծ քանակությամբ թմրամիջոց»

Փաստաբանի պնդմամբ՝ պետությունն ավելի դանդաղ է այս հարցում, իսկ մյուս կողմից հանցավոր աշխարհն ավելի արագ է զարգանում, ինչի արդյունքում էլ թմրամիջոցների հետ կապված հանցավոր դեպքերն ունենում են բացահայտման ցածր ցուցանիշ։ Նա նշեց, որ այժմ թմրամիջոցների տարածման հիմնական եղանակը շարունակում է մնալ տելեգրամ ալիքների միջոցով իրացումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել