Ձերբակալվել է Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող 30-ամյա երիտասարդը

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 3-ին Երևան-Պաֆոս չվերթի հաշվառումից հետո ձերբակալել են 30-ամյա մի երիտասարդի, որը հուլիսի 18-ից Ուզբեկստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել