Մարդու իրավունքների պաշտպանը` գործի այն փաստերի առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել իր պարտականությունները կատարելիս, չի կարող լինել գործով վկա

Վկայի որպես դատավարության մասնակից իրավունքները և պարտականությունները, ամրագրված են ՀՀ Քաղաքացիական դատավարության Օրենսգրքի 44-րդ և 44.1-րդ հոդվածներով, Վարչական դատավարության Օրենսգրքի 32-36-րդ հոդվածներով, Քրեական դատավարության Օրենսգրքի 86-րդ հոդվածով:

Որպես վկա չեն կարող հարցաքննվել՝

  • ներկայացուցիչը կամ փաստաբանը` այն փաստերի առնչությամբ, որոնք նրանց հայտնի են դարձել իրենց վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս.
  • Մարդու իրավունքների պաշտպանը` գործի այն փաստերի առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել իր պարտականությունները կատարելիս.
  • դատավորները, արբիտրները և հաշտարարները` որևէ գործի լուծման վերաբերյալ քննարկումների առնչությամբ.
  • ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը` գործի այն հանգամանքների առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ:
  • անձինք, որոնք ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով ունակ չեն ճիշտ ընկալելու և վերարտադրելու քրեական գործով պարզելու ենթակա հանգամանքները.
  • դատավորը, այդ թվում նաև՝ լիազորությունները դադարեցված, դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը և դատական նիստի քարտուղարը` կապված այն քրեական գործի հետ, որում նրանք իրականացրել են իրենց դատավարական լիազորությունները, բացառությամբ տվյալ գործի վարույթի ընթացքում թույլ տրված սխալների և չարաշահումների քննության, նոր ի հայտ եկած հանգամանքներով տվյալ գործի նորոգման կամ կորցրած վարույթի վերականգնման դեպքերի:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել