Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի ունկնդիրները նախորդ դասին սովորել են անաշարժ գույքի առուվաճառքի և վարձակալության պայմանագրերի կազմման առանձնահատկություններն ու նրբությունները:
«Շատ գոհ ենք՝ մանրամասն և հասկանալի բացատրելու և սովորեցնելու համար»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց դպրոցի ունկնդիր Անի Արշակյանը: Նա նշեց նաև, որ շուրջ երկու տարի աշխատել է մաքսային ընկերությունում, կազմել պայմանագրեր, սակայն այս դասընթացի ընթացքում իրենց սովորեցրել են առավել գրագետ և ճիշտ աշխատել:
Դպրոցից մեկ այլ ունկնդիր Ռուբեն Ժամագործյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ սովորել է այնպիսի նրբություններ, որոնք շատերը, գուցե նաև իրավաբաններ, չգիտեն:
Ռուբենը նշում է, որ տեսականորեն այս ամենը գիտի, հեղինակավոր բուհում է սովորում և լավ կրթություն է ստանում, սակայն այս դպրոցում ստացած պրակտիկ հմտություններն ամրապնդում են իր գիտելիքները:
Այսօրվա դասընթացի ժամանակ դպրոցի ունկնդիրները սովորելու են իրավաբանական անգլերենի և լատիներենի տերմինաբանությունը:
Նշենք, որ Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցն իրականացվում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից:
Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net կայքը:
Կարդացեք նաև՝
«Սովորեցի այն, ինչը բուհում չեն սովորեցնում». Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիր
Ինչպե՞ս ճիշտ և գրագետ կազմել պայմանագիր. Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոց
Երիտասարդ իրավաբանների դպրոցի ունկնդիրները հյուրընկալվեցին Փաստաբանների պալատում
Քաղաքացիների հետ շփումները և դիմումի կազմման առանձնահատկությունները՝ դասընթացի թեմա
Մեկնարկեց երիտասարդ իրավաբանների բացառիկ դպրոցը
Կմեկնարկի բացառիկ դպրոց երիտասարդ իրավաբանների և իրավաբան ուսանողների համար