Ի՞նչ է սերը և սիրո հոգևոր բնույթը․ Տեր Զգոն քահանա Աբրահամյան

«Բայց արդ, մնում են հավատ, հույս, սեր. սրանք` երեքը. և սրանցից մեծագույնը սերն է»։ «Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը «Սիրո հոգևոր բնույթը» թեմայով զրուցել է Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Զգոն քահանա Աբրահամյանի հետ։

-Ի՞նչ է նշանակում «Աստված սեր է» և ինչպե՞ս պետք է քրիստոնյան հասկանա այս հիմնարար ճշմարտությունը:

-Սերը Աստծո, հոգու կարևորագույն առանձնահատկություններից մեկն է։ Աստծո ամբողջ արարչագործությունը, որ տեղի է ունեցել, դա աստվածային սիրո դրդմամբ է տեղի ունեցել։ Սիրուց դրդված պետք է լինեն մեր բոլոր գործողությունները։ Մենք գտնվում ենք աշխարհում, որի մեջ բազմատեսակ փորձություններ են լինում, չարիք ենք տեսնում մեր շուրջը և այս ամենի մեջ որպեսզի մեր սերը հաստատուն պահենք և կիրառենք, պետք է Աստծո հետ ամուր կապը պահպանենք։

-Ինչպե՞ս է Քրիստոնեությունը սահմանում սերը՝ ի տարբերություն աշխարհիկ ընկալումների (օրինակ՝ «սերը քիմիա է»):

-Շատ կարևոր է, որ մենք կարողանանք տարանջատել միմյանցից հոգին և մարմինը։ Հոգին աշխարհիկ օրենքներին չի ենթարկվում և որևիցե քիմիական համաձուլվածք օրգանիզմում, մարմնի մեջ չի կարող առաջացնել սեր կամ հակառակը՝ ատելություն։ Սերը, իմ ձևակերպմամբ, կյանք է։ Դա կյանք է, որ իմաստ ունի գոյության։

-Ինչպե՞ս է Աստծո սերը դրսևորվում մարդկության հանդեպ (Քրիստոսի զոհաբերության օրինակով):

-Աստծո սերը նախ և առաջ դրսևորվում է այն հանգամանքով, որ Աստված մարդուն ստեղծեց և այդպիսի մեծ պատիվներ տվեց։ Հաստատեց որպես իշխան այս երկրի վրա։ Մարդը, եթե ուշադիր նայի, ամեն ինչում կտեսնի Աստծո սիրո հետևանքները։ Ամենամեծ սիրո դրսևորումը Աստծո որդու զոհաբերումն է մեր փրկության համար։

-Արդյոք աշխարհի վրա սերը պակասել է, որովհետև մարդկության հանդեպ Աստծո սերն է պակասել։

-Եթե հայացք նետենք պատմության էջերին կտեսնենք, որ այդպիսի իրավիճակներ մարդկության մոտ եղել են, բազմիցս են եղել։ 

Ինչպե՞ս հասկանալ և կիրառել «սիրիր մերձավորիդ, ինչպես քեզ» պատվիրանը, հատկապես դժվար իրավիճակներում:

-Այդ սերը, որ մենք Աստծուց ստանում ենք, ոչ միայն տրված է վայելելու համար, այլ նաև տրված է, որ մենք այն գործի դնենք։ Աստված տալիս է իր սերը և մենք այն պետք է բաժանենք մեկս մյուսիս։ Մենք միշտ պետք է մտածենք՝ ո՞րն է բարին, այս մարդու համար, ինչպես կարող ենք իրեն օգտակար լինենք։

Մանրամասները՝ տեսանյութում

Հասմիկ Սարգսյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել