«Ամեն ընտանիք փոքր եկեղեցի է»․ քահանան՝ ընտանեկան արժեքների, եկեղեցում պսակադրության կարևորության մասին

Իրավաբան.net«Եկեղեցին և իրավունքը»  հարցազրույցների շարքի շրջանակում Արարտյան Հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի հետ զրուցել ենք «Քրիստոնյա ընտանիքը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։

-Հաճախ է խոսվում ընտանեկան ավանդական արժեքների ճգնաժամի մասին: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է քրիստոնյա ընտանիքի դերը ժամանակակից հասարակությունում:

-Քրիստոնեական ընտանիքը, դա այն իդեալական ընտանիքի մոդելն է, որ որևէ ժամանակ չի ճանաչում, որովհետև ինքը երեկ էլ, այսօր էլ և վաղն էլ ունի մեկ մոդել։ Ընտանիքի հասկացությունը գալիս է մարդու արարումից, դրախտից։ Երբ մարդը ստեղծվեց, ստեղծվեց այր և կին և դրանով էլ պատգամ տրվեց ընտանիքի մոդելի մասին։ Պատգամը շարունակվեց ասելով՝ աճեցեք, բազմացեք, լցրեք աշխարհը և տիրեցեք դրան։ Հետագայում էլ տեսնում ենք, որ ընտանիքը օրհնվում է Աստծո կողմից, որովհետև Կանայի հարսանիքի ժամանակ Քրիստոս ներկա էր և ինքը օրհնեց ջուրը գինի դարձավ։ Պողոս առաքյան եփեսացիներին ուղված թղթի մեջ ասվում է, որ ընտանիքը նման է Քրիստոսին և եկեղեցուն, ինչես Քրիստոս գլուխն է եկեղեցու, այնպես էլ տղամարդն ընտանիքի գլուխն է։ Ինչպես եկեղեցին Քրիստոսի մարմինն ու անդամներն է, այնպես էլ կինը տղամարդու մարմինն ու անդամներն է։ 

-Ժամանակակից աշխարհում փոխվել են ընտանեկան հարաբերությունների շատ ասպեկտներ: Ինչպե՞ս է եկեղեցին արձագանքում այս փոփոխություններին՝ պահպանելով քրիստոնեական արժեքները:

-Շատ տեղին է՝ շեշտելով պահպանություն, որովհետև եկեղեցու ամենամեծ առաքելությունը՝ պահպանելն է։ Բոլոր ժամանակներում եկեղեցին պահպանողական է։ Եկեղեցին պահպանում է և՛ ընատնեկան ավանդույթները, և՛ ազգային ավանդույթները, և՛ եկեղեցական ավանդույթները։ Այս է պատճառը, որ մեր եկեղեցին կոչվում է և՛ ազգային եկեղեցի, և՛ ավանդական եկեղեցի, որովհետև «ավանդություն» ասվածը մեծ արժեք է իր մեջ ներառում և եկեղեցին շեշտը դնում է այդ արժեքի վրա։ Բարոյական հասարակության հիմքը ընտանիքն է։ 

-Ինչպե՞ս կարող են ծնողները զուգակցել ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը և քրիստոնեական դաստիարակությունը երեխաների կյանքում:

-Ընտանիքում երկու կարևորագույն բան գոյություն ունի՝ առաջինը սեր, երկրորդը` պատասխանատվություն։ Երբ որ մենք կանգնում ենք խորանի առաջ պսակադրության ժամանակ, պատահական չեն տղայի և աղջկա խոստումն այդ պահին, որովհետև իրենք քահանայի, մարդկանց և Աստծո առաջ երկու բան են խոստանում՝ տեր լինել և հնազանդ լինել։ Պատահական չէ, որ երեք անգամ է կրկնվում որովհետև ժամանակին երեք անգամ կրկնությունը քո խոսքի հաստատումն էր։ 

-Խոսեցիք կնոջ և տղամարդու` եկեղեցում տված խոստման կարևորության մասին, բայց հայ հասարակության մեջ շատ են այն ընտանիքները, որոնք չեն օրնականացրել իրենց ամուսնությունը նաև չունեն եկեղեցու օրհնությունը։ Եկեղեցին ինչպե՞ս է վերաբերում այս երևույթին, ի՞նչ խորհուրդ ունի նման ընտանիքներին։

-Իհարկե պարտադիր և կարևոր է, որովհետև կնոջ և տղամարդու միությունը համարվում է օրինական, երբ ստանում է Աստծո օրհնությունը։ Խորանի առաջ կանգնելուց և օհնություն ստանալուց մի կարևոր պատգամ կա՝ այլևս չեն համարվում երկու, այլ մեկ մարմին, այսինքն միավորումը տեղի է ունենում եկեղեցում՝ խորանի առաջ։ Աստված հաստատում է իրենց միությունը և այդ պահից է սկսած է, որ անկողինը սուրբ է համարվում։ Այլ կերպ եկեղեցին օրինական չի համարում ամսուսնությունը։ Մենք մտածում ենք ուղղակի եկեղեցի մտնել և պսակվել, բայց դա այդպես չէ, հստակ պատասխանատվության առաջ ենք կանգնում։ Դու գիտակցում ես հստակ, թե ուր ես գնում, ինչի ես գնում, ինչ խոսք ես արտաբերում։ Իսկ եթե մենք հրաժարվում ենք այս ամենից, նշանակում է, որ չենք ուզում մտնել պատասխանատվության տակ։ Նշանակում է՝ մենք ժամանակավոր ենք համարում այս ամենը։ Նշանկում է, որ մենք տրամադրված ենք այնպես, որ կգա մի օր և այս միությունը չի լինի։

-Ինչպե՞ս կարող է ժամանակակից ընտանիքը պահպանել իր հոգևոր կյանքը՝ հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունն ու կյանքի արագ տեմպը:

-Մենք եթե ցանկանանք պատարագի չհաճախել հազար ու մի պատճառ կարող ենք բերել, բայց եթե ունենք այդ պատասխանատվությունը մեր մեջ, մեր պատարագներին մասնակցելը մեզ, մեր մանուկնեին կարող է ճիշտ ուղղու վրա պահել, ունենք այս բարոյական գիտակցումը, նշանակում է շաբաթվա մեջ այս երկու ժամը հաստատ մենք պետք է կիրառենք։ Աշխատանքը, մյուս-մյուս բաները տարբեր մեղքերի են տանում մարդկանց, որոնցից մեկն էլ ծուլությունն է, բայց դա չի լինի այն դեպքում, երբ մենք հստակ գիտակցենք, որ սա մեր երեխայի համար է լավ, սա մեր փրկության համար է լավ, սա մեր հավատքի զորացման համար է լավ։

-Հայրենիքի պաշտպանությունը մեր օրերում դարձել է առավել կարևոր: Ինչպե՞ս պետք է քրիստոնյա ընտանիքը դաստիարակի հայրենասիրություն և հավատարմություն հայրենիքին:

-Ամեն մի բարոյական նորմ երեխան ստանում է իր տեսածից ու լսածից, երբ երեխան չի խոսում և մենք մտածում ենք, որ ինքը շատ բան չի հասկանում, ինքը տեսնում և լսում է։ Մենք ինչպես պահենք մեզ, այդպես էլ կդաստիարակվի երեխան։ Եթե մենք ուզում ենք, որ երեխան քրիստոնյա մեծանա, ուրեմն մենք էլ իր հետ միասին պետք է գնանք եկեղեցի, մենք չենք կարող երեխայն պարտադրել անել մի բան, որը մենք չենք անում, մենք չենք կարող երեխային պարտադրել հայրենասիրություն, եթե մենք հայրենասեր չենք։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել