«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը Արագածոտնի թեմի Բյուրակաինի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի հետ զրուցել է «Աթեիզմ․ գոյություն ունի՞ հոգևոր կյանք առանց կրոնի» թեմայով։
Հոգևորականի խոսքով՝ աթեիզմը Աստծո և աստվածային էակի մերժման գաղափարախոսությունն է, իբրև՝ փորձի, ռացիոնալ մտածողության, գիտական հիմքերի վրա։
«Ցավոք սրտի հետխորհրդային երկրներում ավելի տարածված է մարտնչող աթեիզմը, որը խորհրդային շրջաններում եկեղեցուն, եկեղեցականներին հալածանքի էր ենթարկում։ Կոմունիստական շրջանում այս գաղափարախոսությունն օգտագործվել է նաև ազնվականության, հոգևորականության նկատմամբ»,-նշեց նա։
Ըստ հոգևորականի՝ աթեիզմի ավելի դրական դրսևորումներից է հումանիստական աթեիզմը, որն իր մեջ բարոյական տարրեր ունի։
«Խորհրդային Միությունը փլուզվել է, մենք էլ անկախացել ենք, բայց տեսնում ենք, որ պետության կողմից, իշխանավորների կողմից հոգևոր, բարոյական արժեքներին տեղ տալու գաղափարը չկա։ Աթեիզմի մեջ էլ կարող են բարոյական կողմեր լինել, որը մենք չենք ժխտում։ Շատ աթեիստներ փորձում են իրենց խղճով, բարոյականության նորմերով, պետության, հայրենիքի հանդեպ իրենց պարտքի բաժինը պահել, բայց այս ամենը եկեղեցական առումով, կարծում եմ՝ բավարար չէ։ Եկեղեցական առումով շատ կարևոր է Աստծո գոյությունը, Աստծո հանգամանքը, այսինքն՝ աթեիստական հումանիզմը տանում է մարդակենտրոնության»,-ասաց Տեր Վրթանեսը։
Մանրամասները՝ տեսանյութում։