Արագածոտնի մարզում է գտնվում ժայռափոր Ծաղկեվանքը, որը բազում հավատացյալների համար դարձել է ուխտատեղի։ Մարդիկ հավատում են ժայռափոր վանքի և այնտեղից հորդող ջրի զորությանը։
«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը «Հրաշքները մեր օրերում» թեմայով զրուցել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանի հետ։
Հոգևորականն ասում է՝ ոչ թե ջուրն է մարդկանց բուժում այլ հրեշտակները Աստծո միջոցով այդ ջրին հաղորդում են սրբություն, որը բժշկում է։
«Ժամանակ կար, որ հրաշքներն էին ծնում հավատք, բայց ժամանակ էլ կա, որ հավատքն է հրաշքներ ծնում։ Մի դեպք պատմեմ․ պատարագի էինք և թիկունքումս զգացի աղմուկ, այդ աղմուկն այնքան սաստկացավ, որ ես ստիպված եղա միջամտել, որ լռեն։ Մի կին ինձ ասաց՝ Տեր հայր ջան, որ իմանաս, թե ինչ եղավ, դու էլ կսկսես աղմկել։ Հետո լռեցին։
Երբ պատարագն ավարտեցի և խորանից իջա, այդ կնոջը չգտա, բայց հավատացյալներից իմացա հետևյալը․ խոսողը եղել էր բժշկված աղջկա մայրը, իսկ աղջիկը երկար տարիներ զրկված է եղել խոսելուց։ Իրենք հավատքով եղել էին, աղջիկը ծնկաչոք եկել և համբուրել էր այն տեղը, որտեղ ասում են, որ սրբի մասունք կա և դարձել ու ձայնել էր մորը ու սկսվել էր այդ աղմուկը։ Այդ հավատքն է բուժում մարդուն։ Կարծրացած սրտի մեջ Աստված չկա»,-ասում է Տեր Սարգիսը։
Մանրամասները՝ տեսանյութում։