«Թեժ մարտի են բռնվել, ոչ ոք հետ չի եկել, մինչև հիմա հրաշքի ենք սպասում»․ Դավիթ Մաթևոսյանի պատմությունը

«Պատերազմի թեժ պահերին էլ ինքն իր ընկերների մասին էր մտածում»,-Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում Մերի Մաթևոսյանն այսպիսին է հիշում որդուն՝ Դավիթ Մաթևոսյանին։

Մոր խոսքով՝ որդին չափազանց հետաքրքրասեր է եղել, բայց երազանքի մասնագիտությունը, որով չհասցրեց զբաղվել, իրավաբանություն էր։

Դավիթի սերը նկարչության ու արվեստի հանդեպ դրսևորվեց տատու արտիստի մասնագիտությունը սովորելով, երազում էր իր սեփական սրահն ունենալ ու քրոջ հետ աշխատել։

«Ծառայությունը շատ լավ էր անցնում, շատ ուրախ, երբեք չենք լսել, որ ինքը նեղվի, տրտնջա։ Ասում էր՝ ծառայեմ, վերջացնեմ, գամ տուն, մամ ջան, ամեն ինչ լավ կլինի։ Պատերազմի ամենաթեժ ժամանակ էլ ինքը զանգում էր։ Մի օր ձայնը տխուր էր, հարցրեցի, թե ի՞նչ է եղել, ասաց՝ մամ, այսքան բան տեսնողը տխուր չի՞ լինի»,-պատմում է մայրը։

2020 թվականի սեպտեմբերի լույս 28-ին Դավիթը զանգել է մորն ու հայտնել, որ իրենց հետ ամեն ինչ նորմալ է, որ իրենց հրամանատարն իրենց կյանքը փրկել է։

Մերի Մաթևոսյանը պատմում է, որ որդու զինակից ընկերներից ոչ ոք հետ չի եկել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել