Քվեաթերթիկների 89.24%-ը մշակելուց հետո գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին են ձայների 49,94%-ը, և ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին՝ 44,30%-ը։
Թուրքիայում 99 տոկոս հավանականությամբ կլինի նախագահի ընտրությանն երկրորդ փուլ։
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում նախագահի և խորհրդարանի ընտրություններ էին։
Նախագահի թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկվել էին երկրի գործող ղեկավար 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որպես «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածուն՝ 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն և Ata դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օղանը. չորրորդ թեկնածուն՝ Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն ընտրություններից երեք օր առաջ հայտարարել էր թեկնածությունից հրաժարվելու մասին։