Ուկրաինական զորքերը սկսել են հակահարձակման նախապատրաստությունը․ CNN

Ինչպես գրում է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմական ներկայացուցչին և արևմտյան անանուն պաշտոնյային, Ուկրաինայի Զինված ուժերը սկսել են «ձևավորել» գործողությունները՝ հակահարձակման ակնկալիքով։

Գործողությունների ձևավորումը ներառում է հարվածներ զենքի պահեստների, հրամանատարական կենտրոնների, զրահա-հրետանային համակարգերի ուղղությամբ։ Դա անհրաժեշտ է, որպեսզի ուկրաինական բանակի համար մարտադաշտը նախապատրաստվի նախքան հարձակումը։

Ինչպես նշում է CNN-ը, մինչև 2022 թվականի ամառվա վերջին հարձակումը Ուկրաինայի Զինված ուժերը օդից ակտիվորեն գրոհել են ռուսական բանակի դիրքերը։

Նախորդ գիշերը ռուսական մի քանի «ռազմական թղթակիցներ» և տելեգրամյան ալիքներ հաղորդում էին Ուկրաինայի Զինված ուժերի ենթադրյալ հակահարձակման մասին։ Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հերքել է այս տեղեկությունը։

Վլադիմիր Զելենսկին, մայիսի 11-ին մեկնաբանելով CNN-ին, նշել է, որ ուկրաինական բանակին ժամանակ է պետք հակահարձակման նախապատրաստվելու համար, քանի որ զինվորականներին անհրաժեշտ են զենքի և զինամթերքի արևմտյան մատակարարումներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել