Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար չեղարկել է վիզային ռեժիմը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է ռուսական ավիաընկերությունների՝ դեպի Վրաստան թռիչքների արգելքը։ Այս մասին հայտնում է RT-ն։

Նշենք նաև, որ Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար չեղարկել է վիզային ռեժիմը 2023 թվականի մայիսի 15-ից։

Հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության ինտերնետային պորտալում։

2019 թվականի հուլիսի 8-ին ուժի մեջ է մտել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որով ժամանակավորապես արգելվել է ուղիղ ավիաչվերթները Ռուսաստանի և Վրաստանի միջև։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել