ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Երևանն ու Բաքուն քայլեր են ձեռնարկում խնդրի լուծման ուղղությամբ։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
Ինչպես ընդգծվում է փաստաթղթում, «Բլինքենն իր երախտագիտությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռնարկվող դրական քայլերի համար՝ կայուն խաղաղության համաձայնագրերի հասնելու համար, ներառյալ վերջերս ԱԳ նախարարների և ղեկավարների միջև ուղիղ բանակցությունները»։
Փրայսը նշել է, որ Բլինքենը «ողջունել է հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից 17 ռազմագերիների ազատ արձակումը», ինչպես նաև «նախագահ Ալիևին հորդորել է շարունակել քայլեր ձեռնարկել»՝ «խաղաղ գործընթացին աջակցելու համար»: