Մոսկվան կոշտ պատասխան կտա Ռուսաստանի տարածքում ուկրաինական իշխանությունների կազմակերպած ահաբեկչական հարձակումներին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Անվտանգության խորհրդի նիստում․ գրում է Ria Novosti-ն։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած է Կիևի ռեժիմը։
«Դատաբժշկական և այլ փորձաքննությունների տվյալները, ինչպես նաև օպերատիվ տվյալները ցույց են տալիս, որ հոկտեմբերի 8-ի պայթյունը ահաբեկչական գործողություն է: Ահաբեկչություն, որի նպատակն է ոչնչացնել Ռուսաստանի քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքը: Ակնհայտ է նաև, որ պատվիրատուները, կազմակերպիչները և հեղինակները ահաբեկչությունն ուկրաինական հատուկ ծառայություններն են»,- ասել է Պուտինը։
Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարը մեղադրել է Ուկրաինային միջուկային ահաբեկչության՝ Զապորոժյեի ատոմակայանի գնդակոծման և Կուրսկի ատոմակայանի դիվերսիայի փորձերի համար։