Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է համատեղ տարածաշրջանային զորախմբավորում ստեղծել, հաղորդում է Բելառուսի ղեկավարի պաշտոնական կայքը․ գրում է Ria Novosti-ն։
«Միութենական պետության արևմտյան սահմաններում սրման հետ կապված մենք պայմանավորվել ենք տեղակայել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածաշրջանային խմբավորում: Այս ամենը մեր փաստաթղթերի համաձայն։ Եթե սպառնալիքի մակարդակը հասնում է ներկա մակարդակին, ինչպես հիմա, մենք սկսում ենք գործի դնել Միութենական պետության խմբավորումը։ »,- ասել է պետության ղեկավարը անվտանգության հանդիպման ժամանակ:
Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ-ի ոչ ֆորմալ գագաթաժողովից հետո ինքն առերես հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Դուք մի նայեք Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մեծ քանակին։ Բայց խոսքը մեկ հազար մարդու մասին չէ։ Եվ պատրաստ եղեք մոտ ապագայում ընդունել այդ մարդկանց ու տեղավորել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է՝ ըստ մեր ծրագրի։ Առանց ընտրելու, առանց իրավիճակը և հանգամանքները սրելու»,- խորհրդակցության ժամանակ ասել է Լուկաշենկոն՝ դիմելով Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավարին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։