Զելենսկին Գերմանիայի կանցլերի հետ պայմանավորվել է G7-ի շտապ հանդիպման շուրջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ պայմանավորվել է G7-ի շտապ հանդիպման շուրջ, հույս ունի հանդես գալ այնտեղ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«G7-ը նախագահող Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ պայմանավորվել ենք խմբի շտապ նիստ գումարելու շուրջ: Պլանավորվել է իմ ելույթը»,-Զելեսնսկին գրել է Twitter-ում:

Նա հավելել է, որ Շոլցի հետ նաեւ քննարկել է ՌԴ-ի վրա ճնշումը ուժեղացնելու և վնասված ենթակառուցվածքը վերականգնելու գործում օգնելու հարցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել