Կիևին հասցված հարվածների հետևանքով զոհեր կան

Կիևում հարվածներ են գրանցվել քաղաքի չորս թաղամասերում՝ Շևչենկովսկի, Սվյատոշինսկի, Գոլոսեևսկի և Դեսնյանսկի։

Այս մասին Telegram-ում հայտնել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը, գրում է Ukrinform

Շևչենկոյի շրջանում գրանցվել է 3 հարված, վնասվել է ավտոճանապարհը, հրդեհվել է 6 ավտոմեքենա, ևս 15-ը վնասվել է։

Նախնական տեղեկություններով 5 մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել։

——————

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաք է հայտարարվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել