Լվովում ռուսական հրթիռները խոցել են կարևոր ենթակառուցվածքներ․ Ukrinform

Լվովում ռուսական հրթիռները խոցել են կարևոր ենթակառուցվածքներ․ տաք ջուր չկա, քաղաքի մի մասը հոսանքազրկված է։

Այս մասին Telegram-ում հայտնել է Լվովի քաղաքային խորհրդի նախագահ Անդրեյ Սադովին, գրում է Ukrinform-ը։

«Լվովի կարևոր ենթակառուցվածքում պայթյուն է գրանցվել: Դեպքի վայր են մեկնել համապատասխան ծառայությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սադովին նշել է, որ էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով քաղաքի ՋԷԿ-երի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, ուստի այժմ տաք ջուր չի մատակարարվում։

Քաղաքի մի քանի պոմպակայաններում գործարկվել են պահեստային էներգիայի գեներատորներ՝ քաղաքի ջրամատակարարումը վերականգնելու համար:

——————

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաք է հայտարարվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել