Շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակը

Ռուսական «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունը, որը դատարանի որոշմամբ պաշտոնապես լուծարվել է Ռուսաստանի Դաշնությունում, դարձել է 2022 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներից մեկը։ Այս մասին հայտնել է Նոբելյան կոմիտեն։

Խաղաղության մրցանակը ստացել են նաև բելառուս իրավապաշտպան Ալես Բիալիացկին և ուկրաինական «Քաղաքացիական ազատությունների կենտրոն» կազմակերպությունը։

«Խաղաղության մրցանակակիրները ներկայացնում են իրենց երկրներում քաղաքացիական հասարակությունը: Նրանք երկար տարիներ պաշտպանել են իշխանություններին քննադատելու և քաղաքացիների տարրական իրավունքները պաշտպանելու իրավունքը։ Նրանք ակնառու ջանքեր են գործադրել ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների և իշխանության չարաշահումների փաստագրման համար: Նրանք միասին ցույց են տալիս քաղաքացիական հասարակության կարևորությունը խաղաղության և ժողովրդավարության համար», – նշվում է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել