Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 7-ին հայտարարել է մասամբ ճանաչված Հյուսիսային Կիպրոսում անօդաչու սարքերի տեղակայման մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը ՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը:
«Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում, այդ թվում՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր: Ես չեմ բացառում զենքի նոր մատակարարումները կղզի: Դա մեր իրավունքն է: Մենք պետք է ամբողջությամբ ապահովենք Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը բոլոր կողմերից»,- ասել է Էրդողանը:
Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի տեղակայումը Թուրքիայի առաջին քայլն էր՝ ի պատասխան Կիպրոսի Հանրապետության դեմ զենքի մատակարարման էմբարգոն չեղարկելու ԱՄՆ որոշման։