Էրդողանը ցանկություն է հայտնել հանդիպել Պուտինի հետ առաջիկա 3-4 օրվա ընթացքում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը ցանկություն է հայտնել հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա օրերին՝ քննարկելու Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները։ Գրում է ТАСС լրատվական գործակալությունը:

«Ես ուզում էի նրան շնորհավորել: Բացի դա, լավ կլիներ, որ առաջիկա 3-4 օրերի ընթացքում կարողանայինք հանդիպել և մանրամասն քննարկում ունենալ  մեր հարաբերությունների վերաբերյալ: Եթե պարոն Պուտինը կարողանա գալ Ասիական բանակցություններին, ապա մենք կկարողանանք երկկողմ հանդիպում ունենալ, ինչպես նաև Ռուսաստանի Ուկրաինայի վերաբերյալ քննարկումներ կունենանք»,-լրագրողներին ասել է Էրդողանը:

Ավելի վաղ Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի վերջին զարգացումները, ինչպես նաև հարցեր, որոնք նպաստում են Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել