Էրդողանը Պրահայում խոսել է նաև հայկական թեմաներից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ավարտին մամուլի ասուլիս է տվել։

Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից:

Նախքան հարցուպատասխանը Էրդողանը մեկնարկային խոսքում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանի հետ հանդիպեցինք։ Անկեղծորեն հավատում եմ, որ մեր տարածաշրջանում բարիդրացիության հիման վրա հնարավոր է հասնել ամբողջական կարգավորման մեր նպատակին»,- շեշտել է Էրդողանը։

Թուրքիայի պետական լրատվամիջոցի՝ «TRThaber»-ի լրագրողը Թուրքիայի ղեկավարին հղել է հետևյալ հարցը. «Այսօր ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ մի քանի անգամ հանդիպել եք։ Նա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու հարցում ի՞նչ տեսակ ուղերձներ տվել»։

Ի պատասխան Էրդողանն ասել է. «Ինչպես գիտեք, մեր հատուկ ներկայացուցիչների միջոցով բանակցությունները փոխադարձաբար շարունակվում են։ Մենք էլ այսօր նրա հետ հանդիպումն անկեղծ մթնոլորտում անցկացրեցինք։

Հանդիպման ընթացքում խոսք է եղել որոշակի պահանջների մասին։ Այս պահանջների առնչությամբ թե՛ հատուկ ներկայացուցիչներին և թե արտգործնախարարներին տվել ենք հանձնարարականներ։

Արտգործնախարարների հանդիպում կլինի, հատուկ ներկայացուցիչներինը՝ նույնպես։ Ապա, ըստ ստացված արդյունքի, կանենք մեր քայլը»

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել